Լրահոս 24/7

Իրանը կտրուկ պատասխան կտա իրեն վախեցնողներին. Էբրահիմ Ռայիսի

«Բազմիցս ենք ասել, որ չենք սկսելու որևէ պատերազմ: Սակայն եթե որևէ երկիր կամ ուժ ցանկանա վախեցնել մեզ, ապա կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կոշտ և հեղինակավոր պատասխանին: Իրանի ռազմական հզորությունը սպառնալիք չէ տարածաշրջանի որևէ երկրի համար, մեր ուժն ավելի շուտ անվտանգության գրավական է, որին կարող են ապավինել տարածաշրջանի երկրները: Ռազմական գործիքները մասն են մեր ռազմական հզորության, որի հիմքը հավատքի բարձրագույն ուժն է: Անցյալում են մնացել ժամանակները, երբ այլ երկրները ցանկանում էին սպառնալիքների լեզվով խոսել մուսուլմանական Իրանի հետ կամ վախեցնել ռազմական սցենարով: Իրանը կտրուկ պատասխան կտա իրեն վախեցնողներին», – Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքն է մեջբերել IRNA-ն: 

Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքով հարված էր հասցվել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմակայանին, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ Իրանը հայտարարել է, որ առնչություն չունի այդ հարձակմանը։

Հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմնորոշվել է  Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն արձագանքելու պատասխան քայլերի հարցում: Ամերիկյան Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ի թիվս այլ տարբերակների դիտարկվում է Իրաքում և Սիրիայում իրանական զորքերին հարվածելու հնարավորությունը:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

12 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

12 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

12 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

13 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

13 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

13 hours ago