Բելգորոդի մարզում հունվարի 24-ին Իլ-76-ի աղետի հետևանքով զոհված ռազմագերիների մարմինները վերադարձնելու խնդրանքով Ուկրաինայի իշխանությունները դիմել են Ռուսաստանին, հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
Ըստ Յուսովի` ռուսական կողմը Ուկրաինայի խնդրանքին որևէ կերպ չի արձագանքել:
Հիշեցնենք, 74 զոհից 65-ը ուկրաինացի ռազմագերիներ էին։