Լրահոս 24/7

Գազայի հատվածի շուրջ լարվածությունը շարունակվում է

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հրթիռակոծել է Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքը։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ այդպիսով շարժումն աջակցություն է հայտնում պաղեստինցիներին։ Երեկ էլ հութիները հերթական անգամ հարվածել են Կարմիր ծովում նավարկող բրիտանական առևտրային նավի:

«Գործողությունն իրականացվել է հաջակցություն Պաղեստինի ժողովրդին և ի պատասխան Եմենի դեմ ամերիկյան և բրիտանական ագրեսիային: Հարվածները կշարունակվեն, մինչև Գազայի հատվածը չապաշրջափակվի»,- զգուշացրել է Սարին:

Գազայի հատվածում էլ զոհերի թիվն աճում է: Զոհվել է ավելի քան 27000 խաղաղ բնակիչ, 66000-ից ավելին վիրավորվել է: ՄԱԿ-ի տվյալով՝ բնակչության շուրջ 75 %-ը՝ ավելի քան 1,7 միլիոն մարդ, տեղահանվել է և բախվում է ջրի, սննդի, դեղորայքի խիստ պակասի հետ: Թաքնվելու համար անվտանգ վայրեր էլ չեն մնացել:

Խան Յունիս քաղաքից, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են, հազարավոր մարդիկ հեռանում են Ռաֆահ քաղաք, որն առանց այդ էլ գերբնակեցված է փախստականներով:

Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին և Հորդանան գետի Արևմտյան ափին:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

3 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

6 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

7 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

7 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

7 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

7 hours ago