Լրահոս 24/7

Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են՝ ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանն ուղղված տարբեր թեմաների։

Միայն 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում նմանօրինակ հանդիպումներ են անցկացվել հանրապետության շուրջ 600 ուսումնական հաստատությունում։

«Երեխաների հարցերը բազմաբովանդակ էին․ հիմնականում վերաբերում էին օդային տագնապին, պաշտպանական կառույցներին, ապաստարաններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կամ նմանատիպ երևույթին իրենց գործողությունների ճիշտ կազմակերպմանը»,- նշել էՆԳՆ ՓԾ ԵՓ վարչության ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ Ղարիբ Ղարիբյանը։

Քաղաքացիական պաշտպանության բնագավառի վերաբերյալ թեմատիկ զրույցներից բացի, արդյունավետ են նաև պարբերաբար անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություննները, որոնք թույլ են տալիս մի կողմից ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, մյուս կողմից՝ գործնականում սովորեցնել դպրոցականներին արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների կիրառման հմտությունները: Հանդիպման շրջանակներում պարեկները դպրոցականների հետ կիսվել են իրենց փորձով՝ ներկայացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, հանցագործություններ, իրավախախտումներ հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ մանրամասնելով նաև տարբեր իրավիճակներում քաղաքացիների պատասխանատվության վերաբերյալ հարցեր:

«Դպրոցականների հետ դասընթացների ժամանակ խոսել ենք ճանապարհային երթևեկության կանոնների, ինչպես նաև հետիոտնային անցման կարգի վերաբերյալ։ Դասի ժամանակ հետաքրքրասերների մոտ հարցեր է առաջացել պարեկային ծառայության վերաբերյալ, որի հետ կապված տրվել են իրենց հուզող հարցերի պատասխանները»,- նշել է Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Իլյա Սարգսյանը։

ՆԳ նախարարությունը կարևորում է անչափահասների շրջանում անցկացվող նմանօրինակ հանդիպում-զրույցները, ինչի շարունակականությունը իրավագիտակից քաղաքացիական հասարակություն ձևավորելու երաշխիքն է։

Մանրամասները` տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

12 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

33 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

49 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

52 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago