Փետրվարի 3-ին Չիլիի Վալպարաիսո շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել անտառային լայնածավալ հրդեհների պատճառով:
Իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն բարդացել է օդի բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով:
Հրդեհները հասել են բնակավայրեր: Հաղորդվում է, որ արդեն առնվազն 46 զոհ կա:

















