«Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով, վերջին սարքավորումներով»,- այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դետալները քննարկել ենք, ֆինանսական հոսքերը գիտենք, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ սա կարևոր ծրագրերից մեկն է, որ քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։














