Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած 2 անձինք ողջ են, արձագանքում են:
«Կարծես թե մահացած մարդիկ չկան, փառք Աստծո»,- ասել է նա՝ հավելելով,- «Ողջ են մարդիկ, արձագանքում են, խոսում են»։














