Լրահոս 24/7

Արդյո՞ք ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության խնդրին, ըստ «Արմենպրես»-ի` հայտնել է թուրքական A Haber-ը:

Ֆիդանն ասել է, որ ԵՄ-ում Թուրքիայի ճանապարհորդությունը երկար խնդիր է, սակայն իրենք դրանից դասեր են քաղել՝ նայելով այդ խնդրի թե՛ անցյալին, թե՛ ներկային։

«Ի՞նչ կարող է բերել նոր մոտեցումը, որո՞նք են այս հարցում մեր նոր պարամետրերը, դիսկուրսները, քաղաքականությունը, մենք այս հարցով շատ ենք աշխատում»,- ասել է նա:

«Այս հարցի շուրջ նախ ԵՄ-ն պետք է որոշում կայացնի: Արդյո՞ք նա ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը, թե՞ ոչ: Մենք այն վիճակում չենք, որ սպասենք ԵՄ անդամակցությանը։ Պետք է փնտրել այլընտրանքներ, այլ պատմական ուղիներ, հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան դեռ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն  Բրյուսելի վրա որեւէ կերպ ազդելու ոչ ուղիներ ունի, ոչ էլ միջոցներ։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999 թվականին

2023 թվականի մայիսին Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ էր արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան որևէ ակնկալիք չունի Բրյուսելից և որ Բրյուսելը կողմնակալ վերաբերմունք ունի Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով, Թուրքիան կատարել է ԵՄ-ին տված իր բոլոր խոստումները, իսկ ԵՄ-ն ոչ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի վստահությունը Բրյուսելի նկատմամբ «սասանվել է»՝ ԵՄ-ի Իսրայելին աջակցելու պատճառով։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

10 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

21 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

46 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago