Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ուղղված էներգետիկ ոլորտի, միջուկային արդյունաբերության և ԵՄ արտաքին հարաբերությունների հետ կապված պատժամիջոցներին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիայի դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ պարզ է. մենք տեսնում ենք, որ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է, ուստի իմաստ չենք տեսնում պատժամիջոցների հետագա ընդունման մեջ»,- պարզաբանել է Սիյարտոն։