ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր դեմ քրեական վարույթի նախաքննության ավարտին․
«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Քոչարյանը պնդում է, թե ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է իրենց. «Բայց ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի»,- ասել է նա։
Անդրադառնալով իրեն նորից կալանավորելու հավանականությանը՝ Քոչարյանն ասել է, թե քաղաքական առումով դա հավանական է համարում. «Իսկ իրավական առումով՝ աբսուրդ է, որ նման բան լինի»:
Քոչարյանը խոսել է նաև սահմանադրության փոփոխության հնարավորության մասին՝ նշելով, որ ֆրակցիայում առանձին խոսակցություններ և քննարկումներ եղել են, բայց նիստ չեն հրավիրել։
Իր կարծիքով՝ իշխանությունը դեռ տրամադրություններ է ստուգում, ինչ–որ խոսակցություններ է մտցնում դաշտ.
«Անընդունելի է զրկել մեր ազգին հայ լինելուց, երազանքներ ունենալուց, ավելի շատ ուզելուց, ավելի շատին ձգտելուց, պատմական արդարությունը վերականգնելուց»,- ասել է նա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…