Լրահոս 24/7

Հութիները 6 հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ Կարմիր ծովում և Ադենի ծոցում

Եմենում գործող հութիական ուժերը փետրվարի 6-ին վեց հրթիռ են արձակել Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավարկող առևտրային նավերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Փետրվարի 6-ին՝ (արաբական ստանդարտ ժամանակով) մոտավորապես 1:45-ից 16:30-ն ընկած հատվածում, Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից 6 հականավային բալիստիկ հրթիռ են արձակել դեպի Կարմիր ծովի հարավ և Ադենի ծոց», – նշվում է հրամանատարության՝ X հարթակում տարածած հայտարարության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ հրթիռներն արձակվել են Հունաստանին և Մեծ Բրիտանիային պատկանող Star Nasia և Morning Tide նավերի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ նավերը, կրելով ոչ էական վնաս, կարողացել են շարունակել նավարկությունը և բարեհաջող հասնել իրենց նախանշված վայրը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը վերջին շաբաթներին բազմիցս հարվածել են Եմենում հութիների տարբեր օբյեկտների, սակայն այս հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago