Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չի լինի Հայաստանին. դա հակասում է Երևանի շահերին՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար. մի քանի տարում Հայաստանը Միության շրջանակներում առաջատար է դարձել ՀՆԱ-ի աճով, հիմնական կապիտալում ներդրումներով, կատարված շինարարական աշխատանքների ծավալով և այլ ցուցանիշներով:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրման կառուցման ոլորտում մեր մոտեցումներին։ Տրամադրված ենք արդյունավետ համագործակցությանը»,- հավելել է Պանկինը։
Այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությանը՝ Պանկինը նշել է, որ Մոսկվան «ԱՊՀ-ի պառակտման նշաններ չի տեսնում»:
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ մասնակից:
«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել Երևանի ակտիվության նվազում ԱՊՀ հարթակում:
Սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել»,- ասել է դիվանագետը:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…