Լրահոս 24/7

Խորհրդակցություններից դուրս եմ եկել թմրած՝ հասկանալով, որ ես էլի ոչինչ չհասկացա. վարչապետ

«Վաղը կարող է նոր տեխնոլոգիա ի հայտ գալ, և, ցավոք սրտի, կարող է պարզվել՝ Հայաստանում չկա մասնագետ, որ մեզ բացատրի, թե դա ինչ տեխնոլոգիա է»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։Նա օրինակ է բերել.

«Չգիտեմ՝ ամոթ կլինի խոստովանել, թե չէ, բայց պետք է ասեմ․ 2018թ․–ից մեր օրակարգում է թվայնացման հարցը, և ես տասնյակ խորհրդակցություններ եմ արել մի նպատակով՝ մեր մասնագետներին խնդրել եմ ասել՝ թվայնացումն ինչ է և ինչի համար է։ Ես տաս եմ ասում, դուք քսան հասկացեք։ Ես այդ բոլոր խորհրդակցություններից, ամենայն հարգանքով, դուրս եմ եկել թմրած և հասկանալով, որ ես էլի ոչինչ չհասկացա»,- ասել է նա։

Վարչապետը պատմել է, որ վերջում որոշել են իմանալ՝ որն է թվայնացման ոլորտում առաջատար երկիրը, և երբ պարզել են, որ Էստոնիան է, այնտեղից մասնագետներ են հրավիրել.

«Էդ մարդիկ եկան, նստեցին, ասեցի՝ ձեզ մի հարց ունեմ․ բացատրեք՝ ինչ է թվայնացումը։ Մի ժամում այդ մարդիկ բացատրին, թե ինչ է թվայնացումը, և ես այլևս որևէ հարց չունեի, նաև ներկաները․ սա իրողություն է»։

Նա բերել է նաև ակադեմիական քաղաքի օրինակը.

«Այդտեղ շուտ գլխի ընկանք, որ 22 խորհրդակցությունը պետք է բաց թողնել, մոնտաժել, և ընդամենը մի քանի խորհրդակցության արդյունքում մեր գործընկերները, հույս ունեմ, պրոյեկտը կդնեն մի ռելսերի վրա, որ ուզենանք էլ չիրականացնել, չկարողանանք, որովհետև գնացքը գնացել է։ Ակադեմիական քաղաքի գնացքը գնացել է, էլ կանգնեցնել չի լինի, և աշխատանքի մեթոդը էս ա։ Ամեն ինչը ուզում ենք տեղից պոկել, հա քաշում ենք, քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում, ի վերջո, հանել»։

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

8 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

27 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

30 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

1 hour ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

2 hours ago