Լրահոս 24/7

2023 թվականին Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ:

Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել է ժամանածների ցուցանիշը:

Նույն ժամանակահատվածում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 36 հազար 512-ով ավելին է, քան ժամանածներինը: Նման միտում է գրանցվել նաև 2022 թվականին, երբ տարբերությունը կազմել է 27 հազար 941:

2022-ին տարբեր երկրների անձնագրերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 394 հազար 371 քաղաքացի, մեկնողների թիվը կազմել է 3 մլն 355 հազար 639 մարդ՝ համապատասխանաբար 1 մլն 479 հազար 798-ը և 1 մլն 507 հազար 739-ը ՀՀ անձնագրով:

Առավել շատ մարդ Հայաստան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի (2 մլն 537 հազար 576), Բագրատաշենի (1 մլն 401 հազար 232), Բավրայի (341 հազար 247) և Մեղրիի (308 հազար 690) սահմանային անցակետերով:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

4 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

4 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

4 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

4 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

4 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

6 hours ago