Լրահոս 24/7

Սևանա լճում խուլիգանության դեպքի գործով 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը

Տարածվող տեղեկատվությունը, որ 2023 թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։ Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշված է գրառման մեջ։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

2 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

2 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

2 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

2 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

2 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

4 hours ago