Այսօր Միջազգային քրեական դատարանում տեղի կունենա Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Այս մասին հյատնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայաստանը դառնում է ՄՔԴ հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը: Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:30-ի շրջանում և հասանելի կլինի ուղիղ հեռարձակմամբ։