Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության առնչությամբ, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:
«Սա լուրջ հարցեր առաջացրեց, թե արդյո՞ք քվեաթերթիկները հաշվվել են, և արդյո՞ք արդյունքներն արդար են եղել», – ասվում է զեկույցում:
Ըստ զեկույցի` ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, բայց զուրկ է եղել իրական բազմակարծությունից, և քննադատների ձայնը հետևողականորեն ճնշվել է:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…
ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կազանում «մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոբուսի կանգառի մի խումբ անձանց»:…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։…
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…