Categories: Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

 

«Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր հանդեպ նախաքննությունը մեղմ ընթանար, եթե ինքը համագործակցեր նախաքննական մարմնի հետ և ասեր, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները սկզբում, իմ տպավորությամբ, պատրաստ էին հոգեբանորեն համագործակցել նախաքննական մարմնի հետ, բայց առաջացան խոչընդոտներ եւ վախեր՝ հնարավոր բացահայտումների առումով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով եղան ժամանակ տարբեր շրջանակներ՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք իրենց վախերից ելնելով՝ ամեն ինչ անում էին, որ Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը կամ տեղի չունենա, կամ ունենա իրենց ուզած ձեւաչափով: «Նման վախ ուներ նաեւ այդ ժամանակվա իշխանությունը ներկայացնող թիվ 1 իշխանավոր Ռոբերտ Քոչարյանը՝ իր թիմով: Այդ թիմից կասկածյալներ կային, Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Հոկտեմբերի 27-ի բացաայտման առումով քաղաքական պրոցեսները այնպես գնացին, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ  բացահայտումը տեղի չունենա: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից ձեւավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետեւ վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն՝ լիարժեք հասնելու բացահայտմանն այդ կարճ ժամանակահատվածում»,-մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին թե, ինքը այս ողջ ընթացքում այցելե՞լ է Հունանյանին և տեղյակ է, որ Հունայանը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի՝ Քոչարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է իր մայրը ու քեռին՝ Վռամ Գրիգորյանը, ով մեկուսարանում կախվեց անհատ պայմաններում, նա չեր կարող հոգեկան խեղումներ չունենալ քանի, որ այդ տեսակ մարդկանց են օգտագործում հանցագործության մղելու համար»:

Շարունակությունը՝ armtimes.com

editors

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

10 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

10 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

10 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

10 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

11 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

11 hours ago