Ազգությամբ հայ Գիյոմ Կասբարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար։ Կասբարյանն այդ պաշտոնին նշանակվել է երեկ երեկոյան։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։
Կասբարյանը 36 տարեկան է, ծնվել է Մարսելում։ Հայազգի քաղաքական գործիչը Էմանուել Մակրոնի իշխող «Վերածնունդ» կուսակցության անդամ է և Ֆրանսիայի ԱԺ-ում ներկայացնում է Լուար շրջանը։
Կասբարյանը եղել է նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։