Լրահոս 24/7

ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար: Իր խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Մխիթար Հայրապետյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն արդեն իսկ արդյունավետ համագործակցության փորձ ունի ԲՏԱ նախարարության հետ, և հույս հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա երկխոսության զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

3 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago