ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նիպտոն քաղաքում՝ Նևադայի սահմանի մոտ, կործանվել է Eurocopter EC 130 ուղղաթիռը։
NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA), հաղորդում է, որ ուղղաթիռում եղել է վեց մարդ։ Բոլորը զոհվել են։
FAA-ն և ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել վթարի կապակցությամբ: