Ճապոնիան նախատեսում է շուրջ 100 միլիարդ եվրո փոխանցել Ուկրաինային:
Kyodo գործակալությունը հաղորդել է, որ օգնությունը կուղղվի վերականգնմանն ու գյուղատնտեսության զարգացմանը: Համապատասխան հայտարարությունը սպասվում է փետրվարի 19-ի խորհրդաժողովում, որին կմասնակցեն Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը: