Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը շարունակվում է:
Այս մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց.
«Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավորն էլ պետք է իմանա, որ այդ պրոցեսի մասնակից պիտի լինի: Այսինքն՝ չեն կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»,- ասաց Ավինյանը: