Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ հանդիպման ընթացքում կրկին նշվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություններ առաջացնում․

«Հեռադիտակային դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին տիրում է աննախադեպ անդորր, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ։

Նշված առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց՝ հակառակ տարածաշրջանային կայունության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելու հայտարարված նպատակներին», – նշվում է հայտարարության մեջ։

«ԵՄ-ին լուրջ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատի համաձայն չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն իրականացնելու համար և զերծ մնալ ինքնիշխանության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործունեությունից կամ որևէ կերպ ազդել երկրի անվտանգության շահերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

2 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

32 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

54 minutes ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

1 hour ago

«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 12-ի ցերեկը, 13-17-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի…

2 hours ago