«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով»,- այս մասին X-ում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը։