Categories: Հայաստան

Իհարկե արտոնություն ստանալու է, ստեղծվելու են նոր աշխատատեղեր․ Խաչատուր Սուքիասյան

 

Իհարկե արտոնություն ստանալու է, ճիշտ այնպես, ինչպես կառավարության կողմից հազարավոր ընկերություններ արտոնություններ են ստանում՝ ներդրումներ են կատարում, ստեղծում են նոր աշխատատեղեր, հիմնում արտադրություն, ի վերջո ստեղծում են հավելյալ արժեք:   Այս մասին Mediaroom.am լրատվականի հետ զրույցում ասաց գործարար, «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով Factor.am կայքում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը տրվելու է արտոնություն:

«Իհարկե կստանա արտոնություն, կստեղծվի նոր աշխատատեղեր, «Սիլ» ընկերության արտադրած ջրերը կունենան գեղեցիկ ձևավորում, կվճարվի հոսանքի գումար, և աշխատակիցները կվճարեն հարկեր, արտահանման ծավալները կմեծանա: 25 տարի է այդ կազմակերպությունը գործունեություն է ծավալում, և իհարկե այդ կազմակեպությունն էլ է ցանկանում ՀՀ օրենքներին համապատասխան ստանալ այնպիսի արտոնություններ, ինչպիսին ստանում են մյուս բոլոր ընկերությունները:

Չէ որ կազմակերպությունը ցանկանում է նոր կերպով ներկայանա հանրությանը, զբոսաշրջիկներին, որը կլինի մրցունակ: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ինչ-որ վերնագիր դնելով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը, թե զարգացնել տնտեսությունը: Ես շատ եմ հարգում լրագրողի մասնագիտությունը, կարևորում եմ խոսքի ազատությունը և համարում եմ, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի: Խնդիրը կայանում է նրանում, որ հազարավոր ընկերություններ արտոնություն են ստանում կառավարությունից, սակայն երբ մեկ անգամ արտոնություն է ստանում մեր ընտանիքին պատկանող ընկերությունը, այն թիրախավորված կերպով է ներկայացվում, որի մեջ ես անհարկի միտում եմ տեսնում: Իհարկե այն բաց տեղեկատվություն է, քանի որ դրված է կառավարության էջում, սակայն նման շեշտադրումով դա ներկայացնելը արվում է հատուկ միտումով: Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, թե տարիներ շարունակ ինչպիսի զրկանքներ է կրել մեր ընտանիքը, քանի միլիոն դոլարների ունեցվածք են մեզանից «խլել» ու տվել իրենց յուրայիններին և այն ընկերությունները, որոնք տրվել են իրենց յուրայիններին, քանի անգամ ավելի քիչ է հարկեր վճարել, քան մենք էինք վճարում:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

12 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

13 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

13 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

13 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

14 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

14 hours ago