Լրահոս 24/7
15.02.2024

Ադրբեջանը գնում է ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. վարչապետ

Ադրբեջանը գնում է ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ.

«Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է․ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, անհրաժեշտ է քարտեզի ու գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն, սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի՝ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։

Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ, և կրկին, Հայաստանի անունից, վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,- ասել է նա։

Վարչապետը նաև նշել է, թե այդ սկզբունքները միջազգային հարթակներում գրավոր արձանագրել են։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ լուծումների.

«Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրել սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել հաջորդ փուլին։

Այսինքն, երկու տարբերակ կա՝ նախ, ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանագծումն ու անցնել դրա իրագործմանը, երկրորդ, որ կտորների բաժանենք սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնանք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի են, բայց Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից։

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ․ ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»։

Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։

Այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը։ ԵՒ չեմ կարող չնկատել, որ պաշտոնական բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին»։

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին