

Կառավարությունը 1 տարի ժամանակով՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը, կերկարաձգի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ գործընկեր բանկերի կողմից ստացվել և հաստատվել է 412 շահառուի հայտ, որոնք բաշխված են ըստ մարզերի՝ Տավուշում 239, Սյունիքում՝ 54, Արարատում՝ 50, Վայոց ձորում՝ 47, Գեղարքունիքում 22։
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022թ. հոկտեմբերին այս որոշման ընդունումից հետո ամեն ամիս կառավարության նիստում հետաքրքրվում էին, թե քանի շահառու կա, պարզվում էր՝ չկա․
«Հիմա 412 շահառու ունենք։ Այսինքն, 412 վարկ բանկի կողմից հաստատված է։ Ընդ որում, տների մի մասը շինարարության մեջ է։ Նոր մտքով հաշվեցի՝ այս թիվը նշանակում է, որ ընդունման պահից, միջին վիճակագրականով, օրը մի տան վարկի հարց ենք լուծել։ Եվ սա, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ»։
Ծրագրով նախատեսվում է, որ վարկը տալիս է բանկը, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է կառավարությունը։
Գումարի չափը 16 միլիոն դրամ է կազմում, բայց քաղաքացին կարող է իր կողմից գումար ավելացնել, որի համար արդեն կվճարի ինքը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…