Լրահոս 24/7
16.02.2024

Հնդկաստանում ֆերմերներն օգտագործում են օդապարուկներ՝ ոստիկանական ԱԹՍ-ների դեմ պայքարի համար

Հնդկաստանում ֆերմերներն օգտագործում են օդապարուկներ՝ ոստիկանական ԱԹՍ-ների դեմ պայքարի համար

Երթով դեպի Նյու Դելի շարժվող ֆերմերները սկսել են օգտագործել օդապարուկներ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ, որոնք ոստիկանությունը կիրառում է՝ ցուցարարների տեղաշարժներին հետևելու և արցունքաբեր գազով բալոններ նետելու համար:

The Times of India պարբերականը նշում է, որ ֆերմերներն այս կերպ խանգարում են ԱԹՍ-ների թռիչքին և նույնիսկ շարքից հանում են սարքերը՝օդապարուկները խճճելով դրանց պտուտակներում։

Ոստիկանության աղբյուրներից մեկը պարբերականին հայտնել է, որ իրավապահները կարող են դիմել պրոֆեսիոնալ օդապարուկ թռցնողների օգնությանը՝ ԱԹՍ-ների վրա հարձակումները կանխելու համար։

Օդապարուկների արձակման արվեստը, ինչպես նաև օդապարուկներով մարտերը հինավուրց ավանդույթ են և զանազան փառատոների կարևոր մաս Հնդկաստանում:

Միևնույն ժամանակ IndiaTV հեռուստաալիքը հայտնում է, որ Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի (որի կազմի մեջ է մտնում մայրաքաղաք Նյու Դելին) ոստիկանությունը պատվիրել է արցունքաբեր գազով ավելի քան 30 հազար արկ՝ պատրաստվելով դեպի մայրաքաղաք ֆերմերների բողոքի երթին։

Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրանետիչներ է կիրառել, որպեսզի ֆերմերներին խանգարի հասնել մայրաքաղաք: Ֆերմերների տեղաշարժերն արգելափակվել են ավազապարկերի և փշալարերի բարիկադներով։

Ֆերմերները և գյուղացիները պահանջում են օրենքի ընդունում, որը կապահովի գյուղմթերքի՝ իրենց համար ընդունելի նվազագույն գին, բերքի համալիր ապահովագրության ներդրում՝ ռիսկերի ավելի լավ կառավարման համար։

Նրանք նաև պահանջում են կենսաթոշակային ապահովման ներդրում 60 տարեկանից բարձր բոլոր ֆերմերների և գյուղատնտեսության աշխատողների համար (ներկայումս ոչ բոլոր գյուղացիներն ունեն թոշակ), ընդ որում՝ 10 հազար ռուփիից (մոտ 120 դոլարից) ոչ պակաս չափով:

Գյուղացիները նաև ցանկանում են պարտքի բեռի թեթևացում, որոշ հարկերի նվազեցում, առաջադրում են այլ պահանջներ:

Լրահոս
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները