Դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել:
Ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով: