Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շնորհակալության ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին 1 տարի առաջ երկրաշարժից տուժած Թուրքիային ցուցաբերած օգնության համար։
Այս համատեքստում նախարարն ուղերձի մեջ խոսել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների, դրանց ձեռքբերումների ու խնդիրների մասին։ Առանձնացվել է F-16 կործանիչների գործընթացը:
Գյուլերը գոհունակություն է հայտնել F-16-ների նոր խմբաքանակի վաճառքի, ինչպես նաև Թուրքիայի սպառազինությունում առկա այդ ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ կայացված որոշման վերաբերյալ։
Հիշատակվել է, որ Թուրքիան, ի վերջո, հավանություն տվեց Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ներկայացրել է այս, ինչպես նաև Գազայի հարցում պաշտոնական Անկարայի սպասելիքները։
Առանձին տեղ է հատկացվել ահաբեկչական կառույցների ու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ պայքարի հարցը։
Ուղերձում պնդում է առաջ քաշվել, քրդական կառույցների ներկայությունը Սիրիայում և Իրաքում սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։














