Categories: Հայաստան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության պայմաններում մասնավոր հիվանդանոցներին վերաբերող օրինագիծը

 

ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման մասին նախագիծը:

Նախագծով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների՝ այդ թվում մասնավորի կառավարման լիազորությունները, անցնելու են առողջապահության նախարարությանը: Այն ընդունվեց ձայների 119 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանն Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32 տոկոսը: Փոխնախարարի համոզմամբ՝ դրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:

editors

Recent Posts

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

24 mins ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

46 mins ago

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

58 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

59 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

1 hour ago