Լրահոս 24/7

Բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի հրապարակման մեջ նշված «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարուցեն» հատվածը բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն:

Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի՝ իր աղբյուրներին հղմամբ «հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել» հայտարարությունը:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցին սահմանված կարգով, անհապաղ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկությունները:

Նաեւ տարակուսելի է այն հանգամանքը, որ հիշյալ լրատվամիջոցը ՊՆ գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրվել է, սակայն իր ստացած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան ճշտումներ չի կատարել»:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

4 minutes ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

1 hour ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

2 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

3 hours ago

Իրանը մերժել է բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…

4 hours ago

Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է․ Իլոն Մասկ

Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…

4 hours ago