Լրահոս 24/7
19.02.2024

Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը․ Փաշինյան

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետության անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հնարավորությանը վերաբերող հարցին։

«Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը:

Հիմա մենք մեր երկրի շահերի հետևից ե՞նք գնում արտաքին քաղաքականության մեջ, թե՞ չէ։ Եվ այդ առումով վեկտորի փոփոխության խոսույթը ինձ համար այդքան էլ ընդունելի չէ։

Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Այս առումով մեր արտաքին բոլոր կապերի մեջ սա է մեր վեկտորը»,- նշեց Փաշինյանը։

Եվրամիության և արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում վարչապետը կարևորում է ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:

«Նախ Եվրամիությունը մեզ աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներով, և հետո մենք էլ այստեղ ավելի լավ կսովորենք, թե ժողովրդավարությունը ինչ է, և սրա մասին խոսելն ամոթ չէ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են։

Լրահոս
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18

1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35

«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08

Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53

Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38

Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12

Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21

Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09

Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43

Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06

«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26

Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03