Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 11 երեխայի։
Նրա խոսքով՝ ուկրաինացի երեխաների վերամիավորումն իրենց ընտանիքների հետ տեղի է ունեցել Մոսկվայում Կատարի դեսպանատանը։
Դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ Ալ Թանին ասել է, որ Դոհան կշարունակի մարդասիրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Նշենք, որ Կատարը միջնորդում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակման հարցում։