Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի նկատմամբ:
Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ խնդիրն առաջացել է դատական համակարգում 2014 թվականի փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոփոխվել էր դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը:
Նա հավելել է, որ վերացվում է տարբեր ժամանակներում պաշտոնավարած դատավորների սոցիալական երաշխիքներին եւ կենսաթոշակին առնչվող հարցերում ոչ բալանսավորված իրավիճակը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության հեղինակած լրացումները եւ փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իրազեկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական փոփոխություններ են կատարվել:
Նա հիշեցրել է, որ պիլոտային է ծրագիրը, նպատակը կատարողականի հիման վրա արդար վարձատրության համակարգ ներդնելն է: Կատարողականի գնահատման չափանիշները սահմանվելու են Կառավարության որոշմամբ, իսկ հաշվարկման կարգը՝ ՊԵԿ նախագահի հրամանով:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…