Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։
Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունն է հայցել ժողովականներին արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:
Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվույս ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։
Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…