ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը գրել է.
«Այսօր առավոտյան՝ երկար սպասված լուրը․ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան շինարարական ընկերությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ (մոտ կես միլիոն դոլար)։ Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը»։