Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ, որով Հայաստանի սահմաններից դուրս ստացված եկամուտները պետք է հարկվեն։
Մարտունեցիները պնդում են, որ տեղեկացված չեն եղել նոր օրենդրական փոփոխությունների մասին։ Ըստ նրանց՝ 2016-2022թթ. օրենքը չի կիրառվել, և միայն 2022թ.-ից սկսած է կիրառվում։
Ըստ բնակիչների՝ իրենք սոցիալական խնդիր են լուծում և ռուբլու արժեզրկման ֆոնին, հարկային այս քաղաքականությամբ, չեն կարողանալու ընտանիք պահել։Բնակիչները պահանջում են պատկան մարմինների հետ հանդիպում։














