Լրահոս 24/7
21.02.2024

«Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում

«Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում:

Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաեւ «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ:

Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը: «Մեզ համար պատիվ է միավորել ջանքերը «Խոստում» ինստիտուտի հետ, որպեսզի աջակցենք ականավոր մարդասերներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք վտանգում են սեփական անձը՝ այլոց օգնելու համար»,- ասաց դոկտոր Նուբար Աֆեյանը:

«Անցած ութ տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է համախոհների համաշխարհային ցանց, որոնք նվիրված են այս կարեւոր գործին, եւ մենք ուրախությամբ սպասում ենք նրանց Լոս Անջելեսի միջոցառումներին, ինչն ավելի կբարձրացնի համայնքային ակտիվիստների ձայնն ամենուրեք եւ աշխարհին ցույց կտա յուրաքանչյուր անհատի ուժը դրական փոփոխության հասնելու գործում»:

«2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին եւ մասնակիցներին իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին:

Հուսով ենք, որ սա կոգեւորի մարդկանց այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ եւ մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը:

«Լույս սփռելով մարդասիրության վրա, որը հաճախ դրսեւորվում է ամենադժվարին պահին` մեր նպատակն է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում բարձրացնել իրազեկությունն այն սովորական մարդկանց մասին, որոնց արտասովոր քայլերի է մղում կարեկցանքի եւ արդարության զգացումը»:

2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը. նրանց անունները հայտնի էին դարձել 2023 թ. սեպտեմբերին: Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու մարդասերներին եւ կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի եւ այլն:

Լրահոս
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
12:53
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
12:38
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
12:17
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
12:05
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
11:48
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի  է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
11:46
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
11:29
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին