«Ֆրանսիայի ԶՈւ նախարարի այցն ակներև վկայությունն է այն բանի, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը 2 տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները.
«Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը»,- հայտնել է նա։
Պապիկյանը հայտնեց, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…
Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…