Categories: Հայաստան

Արարատի մարզում դաժանաբար սպանված 30–ամյա կինը հղի է եղել. նոր մանրամասներ

 

Արարատի մարզում այդ տարվա մայիսին դաժանաբար սպանված 30–ամյա կինը գտնվել է 25-26 շաբաթական հղիության մեջ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Օ–ն 2019 թվականի մայիսի 8-ի գիշերը սպանել է հղի վիճակում գտնվող 30–ամյա կնոջը, ում հետ 5 տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։

Ըստ մեղադրանքի՝ Մասիս քաղաքի գերեզմանատան հետնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում, տղամարդը վիճաբանել է կնոջ հետ’ ազնիվ չլինելու, այլ անձանց, այդ թվում’ իր ընկերների հետ ինտիմ հարաբերություններ ունենալու հարցերի շուրջ, որից հետո, հաստատապես տեղյակ լինելով, որ կինը գտնվում է հղի վիճակում, վերջինիս հարկադրաբար իջեցրել է ավտոմեքենայից և շուրջ 1 ժամ, դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով, իսկ այնուհետև նաև ռետինե խողովակով, փայտյա մահակով և ավտոմեքենայի անիվների համար նախատեսված բանալիով հարվածներ է հասցրել կնոջ տարբեր հատվախներին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այսինքն դիտավորությամբ սպանել է նրան։

Երիտաարդին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետի (ակնհայտ հղի կնոջ սպանությունը) հատկանիշներով, և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ի դեպ՝ Հակոբ Օ–ն նախկինում դատապարտված է եղել։

editors

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

8 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

8 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

8 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

9 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

9 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

9 hours ago