Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:
«Նախագիծը հանրային քննարկման փուլում է։ Օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի ենք առել և փոփոխություններ ենք նախատեսել»,-ավելացրեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանում ստացված եկամուտները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հարկման այն տարբերությամբ, որ արտասահմանում վճարված հարկերը կրկնակի հարկերը բացառող համաձայնագրերի ուժով կարող են չվճարվել։
«Ամենևին ընդունելի չեն բոլոր այն պնդումները, թե, օրինակ՝ ինչու՞ պետք է ես հարկ վճարեմ։ Վերաբերմունքը մեր հարկային մշակույթի և հարկային քաղաքականության նկատմամբ պետք է փոխվի։
Մենք հարկ չենք տալիս ուղղակի անվերադարձ, այլ հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովագրություն և այլն»,-եզրափակեց Բադասյանը։
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…
Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…