Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը:
Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա:
Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել են նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները։
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…