ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքից։ Նա հիշեցրել է, որ քննարկվել և հաստատվել է աշխատակարգը. «Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու։ Երբ այդ աշխատանքներն ավարտին հասցնենք, երկու երկրներն էլ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ»։
Ըստ Գրիգորյանի՝ ամենայն հավանականությամբ, այդ փաստաթուղթը կշրջանառվի որպես օրենքի նախագիծ․
«Եթե մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և փաստաթղթի նախագծման մեր աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարծում եմ՝ 2-3 ամսում կկարողանանք ունենալ կանոնակարգի նախագիծ, որ կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։ Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, սահմանազատման ու սահմանագծման բուն գործընթացը շատ ժամանակ կպահանջի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…