Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած айс հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հունվարին տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն եվրոպական նշված կառույցի ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Ադրբեջանը մեղադրվել է նաև ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու համար:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այդ կառույցին մեղադրել էր կրկնակի ստանդարտներ կիրառելու և «երկրի ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձի» համար: Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում։
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…