Categories: Հայաստան

Այսօր աշխատաշուկան փնտրում է փորձ, պատասխանատվություն, «քթի ծակ». Կարեն Բաբաջանյանը՝ ուսանողներին

 

«Եթե ուզում ես, որ աշխատաշուկան քեզ ընդունի, մի´ եղիր գերազանացիկ, որովհետեւ խնդիրները լուծում են սխալվելով»,- այս մասին այսօր նշեց «Braind» ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը՝ Տնտեսագիտական համալսարանում ուսանողների համար կազմակերպված «Կրթություն-աշխատաշուկա» թեմայով դասի ընթացքում:

Նրա կարծիքով՝ այսօր աշխատաշուկան փնտրում է փորձ, պատասխանատվություն, «քթի ծակ»: Ըստ Բաբաջանյանի, գործնական արդյունքի հասնելու համար՝ անհրաժեշտ է շարունակ նույն կետին հարվածել, ամեն օր նույն գործով զբաղվել, իսկ բուհը ավարտելուն սպասել ամենեւին էլ պետք չէ. ուսանողական տարիներից է անհրաժեշտ սկսել աշխատանքային փորձ կուտակել:

Բաբաջանյանը փորձեց տալ հավաքված ուսանողների ամենասպասված հարցի պատասխանը՝ ո՞րն է այսօր ամենապահանջված մասնագիտությունը: Այդ պատասխանը կարճ էր. խնդիր լուծողը, այն մասնագիտությունը, որի միջոցով դու կարողանում ես խնդիր լուծել, գումար վաստակել:

Մի փոքր ավելի ուշ, մեր հարցին ի պատասխան, մասնագետը փորձեց բացել «խնդիր լուծող» մասնագիտության փակագծերը: Ըստ նրա, այսօր Հայաստանում պահանջված մասնագիտություններն են գրաֆիկ-դիզայները, հաշվապահը, ագրոնոմը: Այսինքն՝ նրանք, որոնք հստակ գործիքներ են:

«Երբ գործատուին ասում եք՝ ես տնտեսագետ եմ, նա չի հասկանում, թե դուք ով եք»,- նշեց «Braind» ընկերության համահիմնադիրը: Պատկերը փոխվում է այն ժամանակ, երբ նշում եք, որ Illustrator ծրագրով գրաֆիկ դիզայներ եք:

«Այսօր ես ճանաչում եմ ավտոմեքենայի շարժիչի մասնագետի, որը մոտ 2 միլիոն դրամ է վաստակում ամսական»,- պատմեց Բաբաջանյանն՝ ավելացնելով, որ տվյալ անձը հասել է նման հաջողության, քանի որ կոնկրետ մի ուղղության վրա է մասնագիտացել եւ նվիրվել գործին:

Շարունակությունը՝ armtimes.com

editors

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

2 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

5 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

6 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

6 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

6 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

6 hours ago