Լրահոս 24/7

«Սա եզակի դեպքերից է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում նախագծին». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր անդրադարձել է զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրմանը․

«Փոխնախարարը հրապարակեց, որ մինչև հիմա ատեստացիային մասնակցել է 5908 զինծառայող։ Իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացրել է։ 5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացվել, անբավարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, ոչ թե գիտելիքներն են պակաս, այլ հազար տեսակի պատճառներ կան։ Հատկապես, պայմանագրային շարքային կազմից մատների վրա կարելի է հաշվել, թե քանիսն են գերազանց ստացել»,- ասել է Մանուկյանը։

Նա նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին, քանի որ սա ինչ-որ տեղ փորձ է՝ բարելավելու վճարման համակարգը․ «Սա եզակի դեպքերից է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում նախագծին, որովհետև, մեր կարծիքով, ցանկացած նախաձեռնություն, որը բարելավում է հայրենիքի պաշտպանների, մեր զինծառայողների սոցիալական վիճակը, միայն ողջունելի է», – ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Շոլցը մերժում է Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Բրյուսելում մերժել է Ուկրաինայում «պարտադրված խաղաղության» հեռանկարը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի…

17 minutes ago

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին կոչ է արել մաքրել անօթևանների ճամբարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…

32 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

53 minutes ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

1 hour ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

1 hour ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

2 hours ago