Լրահոս 24/7

Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվի

Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով` մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-սիթի» մակնիշի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա տեղեկացրեց, որ Կանանց միջազգային օրվա և միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա:

Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:

Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

2 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

2 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

3 hours ago