Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծը։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր օրենքի նախագծում անդրադարձ կա բոլոր ոլորտներին։
«Նախորդ ժամանակահատվածում հավաքագրված գրեթե բոլոր խնդիրներին անդրադարձ կա, և որոշակի լուծումներ կան։ Այս օրենքի ընդունումից հետո Երևանի ավագանին շատ մեծ անելիք ունի։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ Երևանի ավագանու խմբակցությունների հետ խոսենք և քննարկենք հենց ավագանու կողմից ընդունվելիք որոշումները։
Կարծում եմ, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ շարժվենք և ապահովենք նաև կոմունիկացիան կառավարության մեր գործընկերների հետ»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց հնարավորինս արագ կազմակերպել բոլոր հնարավոր քննարկումները, որպեսզի օրենքի նախագծի ընդունման գործընթացը մաքսիմալ արագ լինի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…